Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Ասում են...

Ասում են...
05.05.2015 | 01:00

...թե Գագիկ Ծառուկյանին ամենևին դուր չի գալիս, որ իր անունը կապում են Տիգրան ՈՒրիխանյանի նորաստեղծ կուսակցության հետ։ Ավելին` ՈՒրիխանյանն այս փուլում բավականին լուրջ ֆինանսական խնդիրներ ունի և, որոշ տեղեկությունների համաձայն, նույնիսկ վաճառքի է հանել սեփական օգտագործման ավտոմեքենան` կայքերից մեկում այդ մասին հայտարարություն տալով, որպեսզի հոգա իր կուսակցության ծախսերը: Ասում են նաև, թե, ճիշտ է, ՈՒրիխանյանի հայրը Ռուսաստանում բիզնես ունի, սակայն ոչ այնքան շոշափելի, որ քաղաքական «տանիք» ապահովի որդու համար։

Դիտվել է՝ 1607

Մեկնաբանություններ